Նորություններ

2014-06-30

Armnews - Գերժամանակակից տաքսի TaxOline

12 Հունիսի 2013 - 19:00

TaxoLine-ի տաքսիները ռացիաների փոխարեն օգտագործում են GPS նավիգացիոն համակարգեր:

Մեքենայի սրահում ուղևորի ներկայությամբ` չծխել, վարելիս հեռախոսով չխոսել` ուղևորության ընթացքում էլ կյանքից չբողոքել և ունենալ տեխնոլոգիական գրագիտություն. սրանք այն պահանջներն են, որոնք պետք են, վարորդին, եթե նա ուզում է աշխատել TaxoLine-ում: Անդրանիկի մեքենայում GPS նավիգացիոն համակարգ կա, հենց դրա միջոցով էլ գտնում է պատվիրատուին, զանգ կատարում ու հաշվում` կլիոմետրերը. ամեն ինչ` մեկ սարքում: Անդրանիկը 15 տարվա վարորդ է, ոլորտում մեծ փորձ ունի ու հիմա նաև` ինտերակտիվ վարորդ է: «Կապ տալ»արտահայտությունն իր համար արդեն հնացած է: 

Այսպես, GPS նավիգացիոն համակարգով են աշխատում` TaxoLine-ի բոլոր 70 մեքենաները: Մարդկային գործոնը հասցված է նվազագույնի, պատվերը տեսնում է հենց վարորդն ու ընդունում, եթե տարածքում ամենամոտն է: Սա TaxoLine-ի գրասենյակն է, այստեղ մեքենաները չեն կայանում: Օպերատորը ստանում է պատվերն ու անմիջապես ուղարկում վարորդի GPS սարքին: Պատվիրատուի հայտը մտնում է սերվերի տվյալների բազա և տարածվում բոլոր տաքսիներին, որոնք գտնվում են պատվերի մոտակայքում, ընդունում է նա, ով ամենամոտն է:

 Պատվերից հետո հաճախորդը ստանում է երկու զանգ: Արբանյակը գտնում է մեքենայի դիրքն ու հաշվում ժամանելու րոպեները: Երկրորդն արդեն ծանուցում` մեքենան տեղում է:

 Գոհարը TaxoLine-ի տնօրենն է, ծառայությունը մեկ ամիս է, ինչ գործում է: Մինչև աշխատանքի անցնելը, մեկ տարի ուսումնասիրել են շուկան` գիտեն ինչն է պակասում հայակական տաքսիներին` քիչ վառելիքի ծախս ու ժամանակի արդյունավետ օգտագործում: Կիլոմետրի գինն էլ նույնն է, ինչ շուկայում:

 Գոհարը հիշեցնում է իրենք ունեն սև ցուցակներ` անհարիր պահվածքով հաճախորդը երկրորդ անգամ իրենց զանգել չի կարողանա: Ծրագիրը գրանցում է բոլոր զանգերը: Շուտով TaxoLine-ը կունանա իր Android հավելվածները, պատվերները հնարավոր կլինի կատրել անմիջապես սմարթֆոնի միջոցով ու նաև կայքից: Հաճախորդն էլ քարտեզի վրա կհետևի իր մոտ սլացող մեքենային:

լավագույն վարորդ
լավագույն վարորդ
լավագույն վարորդ