News

2014-06-30

Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 29 Մարտ 2013 00:00

TAXOLINE-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
ԱՄԵՆԱՈՐԱԿՅԱԼ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Երեւանում մարտի մեկից գործում է TaxsoLine տաքսի ծառայությունը, որը, չնայած դեռ մեկ ամիս էլ չկա, որ քաղաքացիներին տաքսի ծառայություն է մատուցում, սակայն հասցրել է ունենալ իր մշտական, հավատարիմ հաճախորդներին: Գուցե, պատճառն այն է, որ այն քաղաքում շրջող մյուս տաքսիներից տարբերվում է մի շարք առանձնահատկություններով: TaxsoLine-ի մեքենաները պարտադիր լիցենզավորված են, վարորդներըª փորձառու, հավուր պատշաճի հագնված, մեքենանª մաքուր, վարորդները չեն ծխում, տաքսու վարորդները պատվիրտուի հետ չեն խոսում, չեն պատմում իրենց, այսպես կոչված, կյանքը` նախկին բիզնեսների, պաշտոնների մասին: TaxsoLine-ի մեքենաները տարբերվում են նաեւ իրենց հատուկ հետեւյալ գրառմամբª ՙՍա տաքսի ծառայություն չէ՚:
Վերոնշյալ գրառման իմաստը եւ TaxsoLine-ի  մատուցած ծառայությունների մասին զրուցեցինք TaxsoLine տաքսի ծառայության տնօրեն ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:
-Այո°, մենք տաքսի ծառայություն չենք, ինչպես նշել ենք մեր գովազդում, այլ ընդհանուր դիսպետչերական կենտրոն ենք Հայաստանում, որը համախմբում է բոլոր տաքսիներին մեկ ցանցի մեջ: Մենք միավորում ենք տաքսի ծառայությունների ամենալավ հատկություններն ու մեքենաները: TaxsoLine-ի առաքելությունը կայանում է հետեւյալում. բարելավել տաքսի ծառայությունների որակը Հայաստանի հանրապետությունում, որպեսզի դա հաճելի լինի ե°ւ պատվիրատուին, ե°ւ տաքսի ծառայություն մատուցողին: Մեր միակ նպատակն է, որպեսզի ժողովուրդը հաճույքով օգտվի տաքսի ծառայությունից, նույն գումարի սահմանում պատվիրատուն ստանում է շատ ավելի որակյալ ծառայություն: Ուրախ եմ, որ ամեն օր մեր ծառայությունից օգտվողների հսկայական աճ է նկատվում: 
Խոսելով TaxsoLine-ի մատուցած ծառայություններից, տնօրենը նշեց.
- Ծառայությունը ընթանում է հետեւյալ ընթացակարգերով. պատվիրատուն, զանգահարելով 060, 096, 077, 055 644 644 հեռախոսահամարներով, առաջի հերթին արձագանքում է ռոբոտը, ի դեպ, ռոբոտը ողջունում է երեք լեզվով, այսինքնª կա լեզվի ընտրոության հնարավորություն, այնուհետեւ միանում է  օպերատորը, որը գրանցում է պատվիրատուի պատվերը: Երբ պատվերը հատուկ սերվերի միջոցով ընդունվում է վարորդի կողմից, պատվիրատուի հեռախոսին անմիջապես զանգում են եւ ասում. ՙՊատվերն ընդունված է, հինգ րոպեից համապատասխան համարանիշով եւ գույնով մեքենան կլին տեղում՚: Մեքենան տեղում լինելուց հետո ռոբոտը զանգում է պատվիրատուին եւ զգուշացնում. ՙՄեքենան արդեն ներքեւում է՚: Գործում է նաեւ հետադրձ կապ, այսինքնª պատվերն ավարտելուց հետո մենք անպայման զանգում ենք պատվիրատուին եւ հարցնում` գոհ է TaxsoLine-ի վարորդի մատուցած ծառայությունից, թեª ոչ: Եվ եթե պարզվի, որ պատվիրատուն դժգոհ է վարորդի պահվածքից, հավատացե°ք, որ այդ վարորդը այլեւս մեզ հետ չի համագործակցի: Մեր ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ քաղաքացիները կարող են ստանալª այցելելով www.TaxoLine.am:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

The best driver
The best driver
The best driver